Պետության սեփականություն հանդիսացող բնակարանն իր հողատարածքով գործադիրը որոշեց նվիրաբերել Ս. Սարգսյանին

serj

Գործադիրի այսօրվա նիստում որոշում ընդունվեց Սերժ Սարգսյանին նվիրաբերել բնակարան՝ հարակից տարածքով:

Նախագծի որոշման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:

«Հանձնարարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը պաշտոնաթող Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր դիմումի հիման վրա։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից»,- ասվում է որոշման նախագծում:

Ի դեպ, տարածքը և շինությունն այժմ պետության սեփականությունն են, որ անհատույց տրվում են Սերժ Սարգսյանին:

Դիտվել է՝