«Գաղութային վարչակազմը և նրան ծառայողներն ազգադավ ոճրագործներ են». Սասնա Ծռերի հայտարարությունը

sasna5

Սասնա Ծռերը հայտարարություն են տարածել, որում նշվում է.
«Ոմանց նուրբ զգայարանները խոցվել են, երբ ցեղասպան վարչակազմի դատարանում հրապարակվել է Սասնա Ծռեր խմբավորման մի քանի անդամի կոպիտ խոսքը ապստամբության օրերին։ «Քաղաքական» ու «քաղաքակիրթ» այդ պարոնները, որ կամա թե ակամա կողմ են միայն պետությունը զավթած և այն ցեղասպանության գործիքի վերածած հանցավոր վարչակազմի բռնությանը, իսկ վերջինիս նկատմամբ պատասխան բռնությանը դեմ են, որովհետև կամ կառավարող հանցախմբի շահառու են կամ պարզապես ուժ ու քաջություն չունեն զենք վերցնելու հանուն ազատության ու արժանապատվության, բաց չեն թողնում Սասնա Ծռերից զատվելու, բռնությունը և կոպտությունը մերժելու միջոցով համապատասխանաբար հանցախմբի բռնությունը կամ իրենց վախկոտությունն արդարացնելու պատեհ առիթը։

Ի դեպ, զլմ-ներում Արցախյան շարժման 30-ամյակի վերաբերյալ արդեն մեկ ամիս շարունակվող համարյա բոլոր քննարկումները վերաբերվում են դրա հանրահավաքային բաղադրիչին, որպեսզի տպավորություն առաջանա, թե Արցախը հանրահավաքներով է ազատագրվել։

Այս մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ ժողովուրդը վաղուց զատվել է իրենց նման ստերիլ փափկասուններից, որ բռնացողին Հայրենիք ու պետականություն են հանձնում «քաղաքական» ու «քաղաքակիրթ» վարքագծով։

Առիթն օգտագործելով, վերստին հիշեցնում ենք, որ․
ա) Հայաստանը զավթած ցեղասպան գաղութային վարչակազմը և նրան ծառայողներն ազգադավ ոճրագործներ, ուստի՝ թշնամիներ են, այդ պատճառով նրանց հետ պետք է խոսել զենքով ու ապստամբության լեզվով, որը երբեմն նաև կոպիտ է լինում,
բ) զավթված երկրում ցեղասպանվող ժողովրդին կեղծ մարդասիրությամբ, խաղաղասիրությամբ կամ օրինապաշտությամբ մոլորեցնելը և բռնությանը բռնությամբ պատասխանելուց հետ պահելը ցեղասպանության հանցակցություն է»։

Վարուժան Ավետիսյան
Սասնա Ծռեր խմբավորման անունից
24 մարտի 2018թ.

Դիտվել է՝