«Բարեփոխված» արդարադատության համակարգում հաշմասայլակին գամված դատապարտյալին դատարան տեղափոխելու տեխնիկական միջոցներ չկան

nnnn

Ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը տառապում է ծանր հիվանդությամբ: Չի կարողանում ինքնուրույն քայլել: Նա անազատության մեջ է շուրջ 25 տարի: 1994 թվականին դատապարտվել է մահապատժի, հետո փոխվել է դատավճիռը, եւ Մարուքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Փաստաբան Ռոբերտ Ռեւազյանի կարծիքով, այսօր կան հիմքեր նրան պատժից ազատելու, որովհետեւ հիվանդությունն անհամատեղելի է պատժի կրման հետ:

Դատարան է ներկայացվել դիմում, որպեսզի քննարկվի այդ հարցը:
Այս գործով դատական նիստին, սակայն, Վ. Մարուքյանի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը չկարողացավ մասնակցել: Նրան զննելուց հետո կարգադրիչները հորդորել են բացել պայուսակը, ինչից հրաժարվել է Ռեւազյանը:

Դատաքննությանը չէր մասնակցում նաեւ ցմահ դատապարտյալը: Պարզվում է՝ քանի որ Մարուքյանը տեղաշարժվում է հաշմասայլակով, չկան համապատասխան տեխնիկական միջոցներ նրան «Արթիկ» ՔԿՀ-ից ՇՄ ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելու:

Հիշեցնենք, արտագնա դատական նիստի ժամանակ նախորդ տարի նրան դատարան բերեցին ոչ թե հաշմասայլակով, այլ պլաստմասե աթոռին գամված: Սա այն պարագայում, երբ վերջին 25 տարիներին արդարադատության ոլորտում, այսպես կոչված, բարեփոխումների, տարբեր ծրագրերի իրականացման համար միայն ԵՄ կողմից տրամադրվել է 45 միլիոն եվրո:

Այսօր «Արթիկ» ՔԿՀ-ից դատարանին էին փոխանցել նաեւ դատապարտյալի բանավոր կարծիքն այն մասին, որ ցանկանում է մասնակցել գործով դատաքննությանը:

Դատարանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը եւ արտագնա կարգով այն անցկացնել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:

 

Դիտվել է՝