ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

153A6919

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի պատվիրակությունը՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին: Կոնստանտին Կոսաչովը գրառում է կատարել հուշամատյանում: 

153A6877

Դիտվել է՝