«Ազատ արձակել քաղբանտարկյալներին». Սփյուռքահայերը բողոքի ցույց են անցկացրել

29133498_2027354610876172_926384532616118272_n

«Ազատ արձակել Սասնա Ծռերին, Ժիրայր Սեֆիլյանին, Գեւորգ Սաֆարյանին եւ մյուս քաղբանտարկյալներին»: Այս եւ նմանատիպ կոչերով մի խումբ սփյուռքահայեր տարբեր գաղթօջախներից, հավաքվել են Ստրասբուրգում՝ Եվրոպական կառույցների ուշադրությունը հրավիրելու ում տիրող իրավիճակին:

Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցում է «Հայաստանի Քաղաքական բանտարկյալներին զորակցող կոմիտեի» խոսնակ Շանթ Ոսկերչյանը:

Սփյուռքի «Հայկական Վերածնունդ» եւ «Հայաստանի Քաղաքական բանտարկյալներին զորակցող  կոմիտեի» կոչով, Ֆրանսայի, Գերմանիայի, Բելգիայի, Իսպանիայի հայությունը հանրահավաք-ցույց  է կազմակերպել Ստրասբուրգի Եվրոպական Խորհրդարանի  առջեւ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Հայաստանի քաղաքական բանտարկյալներին:

Սփյուռքի «Հայկական Վերածնունդ» եւ «Հայաստանի Քաղաքական բանտարկյալներին զորակցող կոմիտեն» հանդես են եկել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ միասնական քաղաքական պլատֆորմով եւ նույն պահանջներով: Հանրահավաք-ցույցին ելույթներ են ունեցել «Հայկական Վերածնունդ» շարժման Բելգիայի մասնաճյուղի պատասխանատու Գարիկ Խաչատրյանը եւ Իսպանիայի մասնաճյուղի պատասխանատու Հովսեփ Մանուկյանը:

Փարիզի «Հայկական Վերածնունդ» շարժման անդամները  ընթերցել են  Սփյուռքի նամակը՝ հասցեագրված Եվրոպական Խորհրդի գլխավոր քարտուղարին: Ցուցարարները հանդես են եկել  Հայաստանի իշխանական ռեժիմի դեմ հայտարարություններով  եւ պահանջել, որպեսզի Եվրոպական Խորհուրդը միջամտի Հայաստանի քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու կոչին:

Շ. Ոսկերչյանի խոսքերով՝ Հանրահավաք-ցույցը մանրամասնորեն լուսաբանվել է տեղական Ալզասի վերջին լուրեր (DNA) պարբերականում:

29063202_2027354317542868_9066312418644197376_n 29063277_2027354467542853_3280217444811014144_n 29101185_2027354447542855_5955727924119207936_n 29132916_2027354437542856_1874355600926703616_n

Դիտվել է՝