Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը ընտրել է նախագահ եւ անդամներ

IMG_9237 copy

Մարտի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը։

Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր Կոալիցիայի  կառավարման խորհրդի նոր նախագահի ընտրությանը։ Կառավարման խորհրդի անդամների կողմից ներկայացվեց ներկայիս նախագահ Թևան Պողոսյանի թեկնածությունը և միաձայն քվեարկության արդյունքում նա վերընտրվեց այս պաշտնում:

Քննարկվեց նաև Կոալիցիայի նոր անդամների ընտրության հարցը։ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ–ն, «Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ-ն և  Կայուն զարգացման նախաձեռնություններ «Ասղացոլք» ՀԿ-ն ընտրվեցին Կոալիցիայի անդամ։ 

Կոալիցիայի հիմնադիր Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության՝ կոալիցիայի կողմից մշակված հայեցակարգային դրույթները, այնուհետև քննարկվեցին և ամփոփվեցին արդյունքները։

Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա. հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ.-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում է շուրջ 98 ՔՀԿ-ներ` Երևանից և ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմնադրվել է Եվրոպական Միության աջակցությամբ իրականացված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: 

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամների ցանկ

#Կազմակերպություն ՆերկայացուցիչՄարզ/քաղաք
1.        «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, Կոալիցիայի քարտուղարությունԿարեն ԶադոյանԵրևան
2.        «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ (ՄԶՄԿ)Թևան ՊողոսյանԵրևան
3.        «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿԱրմինե ՊոդոսյանԵրևան
4.        «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿԱրզուման ՀարությունյանԵրևան
5.        «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿԳևորգ ԳրիգորյանԵրևան
6.        «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿԺաննա ԱլեքսանյանԵրևան
7.        «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿԱրտակ ԿիրակոսյանԵրևան
8.        Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամԳագիկ ՊողոսյանԵրևան
9.        «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿԱլեքսանդր ՇագաֆյանԵրևան
10.     «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» իրավաբանական անձանց միությունՍեդրակ ՎարդանյանԵրևան
11.     «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միությունԷմին Երիցյան Երևան
12.     «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿՍաթիկ ԲադեյանԳեղարքունիք, Սևան
13.     «Լոռեցիների միավորում» ԲՀԿՄենուա ԲրուտյանԼոռի, Վանաձոր
14.     «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿԱրա ՄելիքջանյանՇիրակ, Գյումրի
15.     « Պետական կառույցների հետ համագործակցության «Հանրային ցանց» իրավաբանական անձանց ոչ ֆորմալ միություն, «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿԳևորգ ՄանուկյանԼոռի, Վանաձոր
16.     «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿԱրտակ ՄանուկյանԵրևան
17.     «Շվեցարիայի շրջանավարտների ասոցիացիա» ՀԿՀասմիկ ՀովհաննիսյանԵրևան
18.     «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿՍամվել ՄկոյանԵրևան
19.     «Հասարակական ձայն» ՀԿԱրթուր ՀամբարձումյանԵրևան
20.     «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿՎահագն Համբարձումյան

 

Երևան

 

Դիտվել է՝