Սեբաստիան Պինյերան պաշտոնապես ստանձնել է Չիլիի նախագահի պաշտոնը

82279

«Առա՛ջ, Չիլի» կոալիցիայի «Ազգային վերածնունդ» կուսակցության առաջնորդ Սեբաստիան Պինյերան կիրակի օրը ստանձնել է Չիլիի նախագահի պաշտոնը՝ այդ պաշտոնում փոխարինելով 2014 թվականից նախագահով Միշել Բաչելատի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հարավամերիկայի երկրի ազգային կոնգրեսի շենքում, այն հեռարձակվել է տեղական հեռուստատեսությամբ: Բաչալետն անձամբ հանձնեց նախագահական ժապավենը այդ պաշտոնում իր իրավահաջորդին՝ 68-ամյա Պինյերային:

Պինյերան հաղթանակ էր տարել նախագահական ընտրություններում 2017 թվականի դեկտեմբերին՝ երկրորդ փուլում առաջ անցնելով ձախամետ սենատոր Ալեխանդրո Գիլյերայից: Պիներան նախագահ է դարձել արդեն երկրորդ անգամ. Նա նույն պաշտոնը զբաղեցրել է 2010-ից 2014 թվականներին: Forbes ամսագրի տվյալներով՝ 2017 թվականին Պինյերայի կարողությունը 2.7 միլիարդ դոլար էր կազմում:

artsakhpress.am

Դիտվել է՝