Մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած սպանության վերաբերյալ

29066286_1910795358995699_3405477773702070272_n

ՀՀ ոստիկանության լրավության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում կատարված սպանությանը.

«Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 3-ին Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել: Մարտի 11-ին նշված հասցեում հայտնաբերվել է տանտիրոջ դին՝ գլխի և դեմքի բազմաթիվ վնասվածքներով:

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների լայնածավալ միջոցառումների արդյունքում, նույն օրը Վարդաշենի 9-րդ փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը:

Պարզվել է, մարտի 3-ին Վարդանյանը Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանել է բնակարանատիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին և դեմքին, որի հետևանքով էլ վերջինս մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-գրել է Աշոտ Ահարոնյանը:

Դիտվել է՝