«Երկրի թալանին վերջ տալու միակ ճանապարհը հրապարակը լեցուն պահելն է»

Снимок

Երեւանի «Ազատության» հրապարակում անցկացվել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի եւ «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ կազմակերպած հանրահավաքը:

«Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը նախ ներկայացրեց իրենց հռչակագիրը, որում  նշված է, որ ճակատը, առաջնորդվելով նոր որակի, ինքնիշխան, ազատ եւ արդար հայկական պետություն կառուցելու տեսլականով, թվարկված նպատակների իրագործումը տեսնում է միայն համաժողովրդական համախմբմամբ ու միասնական ջանքերով ժողովրդավարական, օրինական սահմանադրական կարգի հաստատմամբ,  ներկայիս վարչախմբի հեռացմամբ ժամանակավոր անցումային կառավարության ձևավորման եւ գործող պետական կառավարման համակարգի ամբողջական փոփոխության միջոցով:

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը ներկայացրեց իրենց անելիքները՝ նշելով, որ երկրի թալանին վերջ տալու միակ ճանապարհը հրապարակը լեցուն պահելն է: Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է դուրս գա հրապարակ և պարտադրի հաստատել ժամանակավոր, անցումային կառավարություն:

Նրա խոսքով՝ ժամանակավոր կառավարության քայլերը պետք է ուղղված լինեն քաղբանտարկյալների ազատ արձակմանը,  ժամանակավոր կառավարությունը պետք է անդրադառնա նաև սոցիալական խնդիրներին, մասնավորապես գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձացմանը: 

Ըստ Պետրոս Մակեյանի՝ ժամանակավոր կառավարությունը պետք է կազմակերպի նոր ազատ, արդար ընտրություններ: «Այս հրապարակը լեցուն լինելու դեպքում այս խնդիրները լուծելի կլինեն»,- ասաց նա:

Հանրահավաքներ տեղի կունենան նաեւ առաջիկա երկու օրերին:

Դիտվել է՝