Արագածոտնի մարզում վրաերթի ենթարկվածին օգնության է հասել երեխային գրկած կինը, ովքեր նույնպես վրաերթի են ենթարկվել

64aa3554c4c0867985d58936f3484c9c

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ մարտի 9-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած վրաերթի և դեպքի վայրից փախուստի դիմելու փաստով։ Ժամը 20։50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել է ճամփեզրին կայանված Երևանի բնակիչ՝ 27-ամյա Լեռնիկ Ձվակիրյանի վարած Mercedes մակնիշի 45 ԼD 500 համարանիշի ավտոմեքենայի ձախ կողային հատվածին։

Բախումից հետո վրաերթի է ենթարկել ավտոմեքենայից դուրս եկած Լ. Ձվակիրյանին և նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։ Լ. Ձվակիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։ Աշտարակի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են վրաերթը կատարած ու փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Անդրանիկ Կարապետյանն է, ում Աշտարակի ոստիկանները Ա. Երիցյանի գլխավորությամբ հայտնաբերել են գյուղում, իսկ նրա վարած ВАЗ 21013 մակնիշի 35 MD 078 համարանիշի ավտոմեքենան Աշտարակի ոստիկաններն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հայտնաբերել են Ագարակ գյուղի գերեզմանոցների մոտ։ Մինչ ոստիկանները կհայտնաբերեին Ա. Կարապետյանին, դեպքի վայրում վրաերթի են ենթարկվում Լ. Ձվակիրյանի կինը՝ 27-ամյա Լուսինե Աբրահամյանն ու նրա 6 ամսական տղան։

Կինը, նկատելով վրաերթի ենթարկված ամուսնուն, երեխայի հետ վազել է, որպեսզի օգնություն ցուցաբերի, այդ ժամանակ նրանք վրաերթի են ենթարկվում Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արտակ Հովսեփյանի վարած Mercedes մակնիշի 54 TT 777 համարանիշի ավտոմեքենայի կողմից։ Այս դեպքում վարորդ Ա. Հովսեփյանը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։64aa3554c4c0867985d58936f3484c9c 1c3bce33762dd5734c606dd8f9273c8e 2eee48381a8bf9e79790c7733e68a811

  shamshyan.com 

Դիտվել է՝