Ելքը չի միանա հանրահավաքին. անդամները կմասնակցեն՝ որպես քաղաքացի

63

Ելքը չի միանա վաղվանից մեկնարկող հանրահավաքներին, որոնք հրավիրում է «Հանուն Հայաստան պետության» ճակատը:

Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը սա բացատրում է մոտեցումների ու գործիքակազմի տարբեր ընկալումներով: Ըստ ԵԼՔ ներկայացուցչի՝ իրենք  կողմ են խաղաղ ճանապարհով խնդիրների լուծմանը: Մինչդեռ, ըստ Գորգիսյանի «Հանուն Հայաստան պետության» ճակատը նույնքան անհանդուրժողական է այլակարծության նկատմամբ, ինչքան ՀՀԿ-ն:   

Հիշեցնենք, հանրահավաքների շարքը մեկնարկում է վաղվանից եւ կազմակերպվում է «Հանուն Հայաստան պետության» ճակատի եւ «Հայկական վերածնունդ» սփյուռքահայ կազմակերպության կողմից:

Հանրահավաքները  կանցկացվեն «ընդդեմ ռեժիմի հավերժացման, հանուն քաղբանտարկյալների ազատության, հանուն Հայաստան պետության» կարգախոսով: Զուգահեռ հանրահավաքներ են անցկացվելու  Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում: Ելքը ոչ միայն չի մասնակցի, այլեւ չի սատարի հանրահավաքի մասնակիցներին, թեեւ դաշինքի առանձին անդամներ ազատ են՝ կարող են որպես մասնակից՝ ներկա լինել քաղաքացիների շարքերում, սակայն ոչ երբեք հարթակին:

Դիտվել է՝