Ալեքսանդր Արզումանյանին նշանակեցին նաեւ Նորվեգիայում ՀՀ դեսպան

Alik Arzumanyan1

Սերժ Սարգսյանը Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին համատեղության կարգով նշանակել է Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան:

Այս մասին հաղորդում են Սերժ Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կոպենհագեն)»,- ասված է հրամանագրում:

Դիտվել է՝