Ավելի քան կես միլիարդ «չհաշվառված» երեխաներ ապրում են այն երկրներում, որոնք անկարող են չափել կայուն զարգացման նպատակներին հասնելու առաջընթացը

Без названия (1)

Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու առաջընթացի նախնական գնահատականը ահազանգում է 64 երկրում տվյալների պակասի, իսկ 37 երկրում նպատակներին հասնելու համար անբավարար առաջընթացի մասին:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի` «Առաջընթաց երեխաների համար ԿԶՆ դարաշրջանում» զեկույցն առաջին թեմատիկ ուսումնասիրությունն է, որ գնահատում է երեխաներին և երիտասարդներին վերաբերող ԿԶՆ թիրախներին հասնելու կատարողականը: Զեկույցը մատնանշում է, որ աշխարհում 520մլն երեխա ապրում է երկրներում, որտեղ երեխաներին վերաբերող ԿԶՆ ցուցիչների ավելի քան 2/3-ը բացակայում է կամ չկան բավարար տվյալներ նրանց առաջընթացը գնահատելու համար: Այս երևույթը ինչ-որ չափով երեխաներին դնում է «չհաշվառված» անձի կարգավիճակում:
 
Նույնիսկ բավարար տվյալներ ունեցող երկրներում ԿԶՆ թիրախներին հասնելը խնդրահարույց է: Ըստ զեկույցի՝ աշխարհում ավելի քան 650մլն երեխա ապրում է երկրներում, որտեղ ԿԶՆ-ի ավելի քան 2/3-ին հնարավոր չի լինի հասնել՝ առանց շտապ գործողությունների: Եթե քայլեր չձեռնարկվեն, ապա մինչ 2030թ. ավելի մեծ թվով երեխաներ կհայտնվեն վատ իրավիճակում, քան հիմա:
 
«Աշխարհի երեխաների ավելի քան կեսն այսօր ապրում է երկրներում, որտեղ մենք կամ չենք կարողանում գնահատել ԿԶՆ առաջընթացը կամ եթե կարողանում ենք, նպատակներին հասնելն անհավանական է թվում», – ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, հետազոտությունների և քաղաքականության բաժնի տնօրեն Լորենս Չենդին (Laurence Chandy): «Աշխարհը պետք է ցուցաբերի ԿԶՆ-ին հասնելու լուրջ պատրաստակամություն՝ կատարելագործելով դրանց չափման միջոցները»:
 
Զեկույցը գնահատում է երեխայի իրավուքների գծով առաջընթացը 5 ուղղությամբ, այն է՝ առողջությունը, կրթությունը, բռնությունից և շահագործումից պաշտպանությունը, անվտանգ միջավայրն ու հավասար հնարավորությունները:
Այն նաև ներկայացնում է նպատակների ձախողման մարդկային գինը:
Կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչ 2030 թվականը՝

•10մլն երեխա կմահանա կանխարգելվող պատճառներից մինչ իր հինգ տարեկան լրանալը;

•31մլն երեխայի մոտ թերսնուցում կառաջանա պատշաճ սնուցման պակասի պատճառով;

•22մլն երեխա չի ստանա նախադպրոցական կրթություն;

•150մլն աղջիկ կամուսնանա մինչ իր 18-րդ տարեդարձը;

•670մլն մարդ, մեծամասնությունը երեխաներ, չի ունենա խմելու մաքուր ջուր:

«Երկու տարի առաջ աշխարհը միավորվեց հավակնոտ օրակարգի շուրջ, ըստ որի` յուրաքանչյուր երեխա պետք է լավագույն կյանքի հնարավորություն ունենա և տվյալների ամենաարդիական տիպի վերլուծությունների շնորհիվ հնարավոր կլինի հետևել դրան», – ասաց Չանդին: «Ցավոք մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երեխաներին առնչվող ԿԶՆ առաջընթացին անհնար է հետևել տվյալների սղության պատճառով: Երկրների մեծ մասը չունի համախատասխան տվյլաներ, որպեսզի հասկանանք՝ արդյոք նրանք ճիշտ ուղու վրա են, թե ոչ: Աշխարհի տարբեր ծայրերում գտնվող երեխաների հույսը մենք ենք, իսկ մենք նույնիսկ ի վիճակի չենք հաշվառել նրանց»:
 
Զեկույցը կոչ է անում լուծել տվյալների սղության խնդիրը՝ հաշվի առնելով, որ ազգային վիճակագրության ուժեղ հաստատություն և կարողություն ունենալու համար կպահանջվեն ժամանակ և ներդրումներ: Այն տարանջատում է այս ուղղությամբ աշխատելու երեք սկզբունք՝

•Ծառայությունների (առողջապահական, կրթական, սոցիալական կամ սահմանի հսկողության) մատուցման բնագավառում չափման ուժեղ մեթոդների ներդնում,

•Պարբերական և համակարգված գործողությունների պլան, որպեսզի անկախ ռեսուրսներից և կարողություններից, յուրաքանչյուր երկիր երեխաներին առնչվող նվազագույն տվյալներ հավաքագրի,

•Երեխաների խնդիրները չափելու ընդհանուր մոտեցում, որի շնորհիվ կարելի է բացահայտել չհաշվառված և անհայտ երեխաներին՝ պաշտպանելով նրանց անձնական տվյալների գաղտնիությունը:

Քանի դեռ յուրաքանչյուր կառավարություն պատասխանատու է ԿԶՆ գծով տվյալների հավաքագրման համար, միջազգային հանրությունն, իր հերթին, պարտավոր է աջակցել, որպեսզի այդ նպատակներն իրականություն դառնան:

Y66A1558

Դիտվել է՝