ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

hratap151801017426811012014411

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Մարտի 3-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 4-5-ն արևմտյան և հյուսիսային շրջաններում, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ փակ է բեռնատարների համար, կա կուտակված մոտ 20 բեռնատար:

Դիտվել է՝