Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

hratap1520005417279812701201611

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 50-60 մետր:

Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Դիտվել է՝