Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել

court_in_session_custom

2018 թվականի մարտի 1-ին կայացել է ՀՀ դատավորների ժողովի հերթական տարեկան ընդհանուր ժողովը:

Ժողովի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկվել է Բարձրագույն դատական  խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության հարցը:

Քվեարկության արդյունքներով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել.

1.Արմեն Բեկթաշյան – 5 տարի ժամկետով /Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում /

2.Անի Մխիթարյան – 5 տարի ժամկետով /Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում /

3/Սերգեյ Չիչոյան – 5 տարի ժամկետով /ՀՀ քրեական վերաքննիչ դատարան/

4.Արմեն Խաչատրյան – 3 տարի ժամկետով /ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում/

5.Ռուզաննա Հակոբյան – 3 տարի ժամկետով /ՀՀ վճռաբեկ դատարան, քաղաքացիական և վարչական մասնագիտացում/ 

ՀՀ  ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ  ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Դիտվել է՝