Ընտրություններին գումար բաժանելը կոռուպցիա՞ է. Արմեն Սարգսյանի ելույթը ԱԺ-ում

armen sargsyan

ՀՀԿ, ՀՅԴ ուժերի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր ԱԺ ամբիոնից ելույթի ժամին խոսեց աղքատությունից, կոռուպցիայից եւ արտագաղթից՝ ասելով.

«Մեր պետությունն այսօր ավելի հզոր է, ավելի հարուստ, բայց մենք  ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն: Կարծում եմ, որ հաջորդ 26 տարիները պետք է կառուցենք՝ հիշելով այն հաջողությունների բանալին, որն ինքներս ենք ստեղծել:

Արմեն Սարգսյանն առանձնակի շեշտեց, որ պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, իսկ արտագաղթը կասեցնելու վերաբերյալ առաջարկեց իր լուծումները.

«Հայաստանը սեղմվում է դեպի Երեւան: Արտագաղթը գերակշռում է ներգաղթին: Սա լրջագույն խնդիր է:

Պետք է լինի հարկային, վարկային արտոնություններ, ազգային ծրագրեր, բարեգործություն»:  

Արմեն Սարգսյանը հայտարարեց սոցիալական արդարության եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

Այնուհետ պատգամավորներն Արմեն Սարգսյանին հարցեր հղելու հնարավորություն ունեցան:

«Ելք»-ից պատգամավոր Լենա Նազարյանը հարցրեց, թե կոռուպցիոն մասնավոր ինչ  դեպք կնշի Արմեն Սարգսյանը, որ զայրացրել է իրեն: 

Այն, որ տարբեր պաշտոնյաներ, զբաղեցնելով տարբեր պաշտոններ, օգտվելով առիթից, բիզնեսներ են գրանցել օֆշորներում, երբ գումար են բաժանել ընտրությունների ժամանակ. արդյոք դրանցից որ մեկն է զայրացրել Արմեն Սարգսյանին:

Վերջինս պատասխանեց.

«Մի առանձին դեպք չէ, որ զայրացնում է ինձ, եւ առանձին դեպքի վրա չէ, որ ես պետք է հիմնեմ իմ վերաբերմունքը, մանավանդ որ լսել եմ այդ դեպքերի մասին, բայց այդ դեպքերի իրականություն կամ անիրականությունը, կամ զուտ անհանդուրժողականությունը, ես չեմ կարող ասել, որովհետեւ դատավոր չեմ: Հետեւաբար իմ վերաբերմունքն ընդհանուր է, քանի որ տեսնում ու լսում եմ ոչ թե մեկ, տասը, գուցե հարյուրավոր դեպքեր: Հասկանում եմ, որ չի կարող պատահի երկրում կոռուպցիոն երեւույթներ չլինեն, եթե կա նմանատիպ ֆոն եւ նման վերաբերմունք հանրության կողմից, որն արտահայտվում է  ոչ միայն բողոքով, այլ որոշ հարցերում նաեւ անտարբերությամբ եւ արտագաղթով»:

Դիտվել է՝