Անպատիժ են մնացել հանցագործները՝ Մարտի մեկը արյունոտելու համար

image

2008 թվականի մարտյան ողբերգական իրադարձությունների 10 տարին է այսօր: Արդեն 10 տարի անընդմեջ մարտի մեկը գարնան առաջին օր լինելուց առաջ ողբերգության օր է՝ չբացահայտված ողբերգության, որը կարծես թե բացահայտելու կարիք էլ չունի:

2008 թվականի այս օրվա խաղաղ լուսաբացին սկսվեց իշխանության հրամանով խաղաղ ցուցարարների գնդակոծումը, որին զոհ գնացին առնվազն տասը անձ, հրազենային վիրավորում ստացածների թիվը հասավ շուրջ հիսունի եւ ավելի քան հարյուր հոգի ենթարկվեցին բանտարկության ու ապօրինի քաղաքական դատավճիռների: Տեղի ունեցածը իսկապես  աննախադեպ էր հայ ժողովրդի պատմության մեջ:

marti-1

10 տարի է անցել, բայց  բազմաթիվ անպատասխան մնացած հարցեր կան: Որտե՞ղ պետք է փնտրել տեղի ունեցածի հիմքերը, համարժեք իրավական գնահատական չի տրվում այդ և հաջորդող  օրերի ընթացքում Քոչարյան-Սարգսյան զույգի գլխավորությամբ և հրամանով ՀՀ անզեն քաղաքացիների նկատմամբ իրականացված պետական ահաբեկչությանը, չեն բացահայտվում առնվազն տասը զոհերի մահվան հանգամանքները, և ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկվել մինչեւ այսօր:

Իսկ տասը տարի անց Մարտի մեկի ողբերգական էջը փակված են համարում իշխանությունների ներկայացուցիչները՝ հայտարարելով, որ վկաները հեռացել են երկրից եւ որ մարդիկ չեն հիշում այլեւս տեղի ունեցածի մանրամասները:

marti-1-in-zhamy-1800-in-bolor-n120505-1

Դիտվել է՝