Ս. Սարգսյանի հայտարարության վերաբերյալ հաղորդման հիման վրա որոշում կայացնելու պահանջով հայցի քննությունը՝ այսօր

Serj

Այսօր՝ 2018 թ. փետրվարի 28-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում կշարունակվի ՀՀ Գլխավոր դատախազության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:

Դատարան ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է պարտավորեցնել ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ 2017թ. դեկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն որոշում կայացնել և այն Կազմակերպությանը տրամադրել:

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստը հետաձգվեց դատարան ներկայացած դատախազ Շահբազյանի՝ համապատասխան լիազորագիր չունենալու պատճառով:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է՝