Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ Բրյուսելում

image

 Բրյուսելի Ս. Մարիամ Մագդաղենացի հայկական եկեղեցում տեղի ունեցավ 1988թ. փետրվարի 27-29 սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ։

Պատարագին ներկա էին Բելգիայում աշխատանքային այցով գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության և ՆԱՏՈ-ում Հայաստանի Մշտական ներկայացուցչության դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Պատարագից հետո հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի մոտ Բելգիայի հայկական կազմակերպությունների կողմից կազմակերպվեց սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաք և ծաղկեպասկների զետեղման արարողություն։

Դիտվել է՝