Երեւանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ

erevan avagani

ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է  հարուցել Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստի առթիվ  ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) առաջին և 118-րդ հոդվածի (Ծեծ) առաջին մասերով:

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության փոխանցմամբ՝ գործով այժմ զբաղվում է ՀՀ  Քննչական կոմիտեն:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու նիստում ծեծկռտուք էր սկսվել այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու  անդամները փորձել էին բարձրացնել Երեւանի Նուբարաշեն թաղամասի բնակիչների խնդիրը եւ որպեսզի այդ խնդրի վրա հրավիրեին Երեւանի քաղաքային իշխանության ուշադրությունը, թաղամասից տարայով կոյուղու ջուր էին բերել ավագանու նիստերի դահլիճ:

 Ընդդիմադիրների եւ ՀՀԿ  մի խումբ անդամների միջեւ սկսվեց քաշքշոց, արդյունքում ՀՀԿ-ականները բռնության ենթարկեցին «Երկիր Ծիրանի » խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին:

Տեղի ունեցածից հետո երկու կողմերն էլ հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին:

Դիտվել է՝