ՀՀ փոխարտգործնախարարը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի շրջանակներում անցկացվող խորհրդաժողովի բացմանը

g_image (5)

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց «Գեղարդի վանական համալիրի ժայռափոր եկեղեցիների և ջրահեռացման համակարգի պահպանության և ամրակայման մեթոդաբանությունները» խորհրդաժողովի բացմանը, որն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում:

Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին՝ Աշոտ Հովակիմյանը շեշտեց, որ խորհրդաժողովի կազմակերպման նպատակն է աջակցել Գեղարդի վանական համալիրի առավել արդյունավետ պահպանմանը` ջրահեռացման համակարգի նոր մեթոդաբանությունների մշակման միջոցով։ Հաշվի առնելով, որ 2000 թվականից Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության ցանկում, որպես մարդկության համար առավել մեծ մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ՝ դրանց պահպանումը չափազանց կարևոր է:

Մաղթելով հաջողություն խորհրդաժողովի աշխատանքներին՝ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ խորհրդաժողովի փորձագետների կողմից մշակված մեթոդաբանությունը կարևոր նախադեպ կհանդիսանա մյուս մշակութային վայրերի պահպանման համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում:

Տեղեկանք. Խորհրդաժողովն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից և ԱԳ նախարարության ներքո գործող Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության հետ համագործակցաբար` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված և ֆինանսավորված «Գեղարդի վանական համալիրի ժայռափոր եկեղեցիների և ջրահեռացման համակարգի պահպանության և ամրակայման մեթոդաբանություններ» ծրագրի շրջանակներում: g_image (6)

Դիտվել է՝