ՇՊՀ դասախոսը դադարեցրեց հացադուլը և միացավ դասադուլ հայտարարած ուսանողներին

hovhannes xorikyan

ՇՊՀ դասախոս Հովհաննես Խորիկյանը, ով երկու օր է գտնվում էր հացադուլի մեջ, քիչ առաջ հայտարարություն տարածեց, որ դադարեցնում է հացադուլը:

Դասախոսը հայտարարում է, որ միանում է դասադուլ հայտարարած ուսանողներին.

«Սիրելի՛ բարեկամներ, ուսանողներիս, ընկերներիս խնդրանքով դադարեցնում եմ հացադուլս, սակայն պայքարս ՇՊՀ ռեկտորի կամայականությունների դեմ շարունակելու եմ բոլոր հնարավոր մեթոդներով և միջոցներով: Միանում եմ ուսանողներիս դասադուլին…»:

Հիշեցնենք, այսօր պատմության բաժնի երեք կուրսեր դասադուլ են արել: Ուսանողներն այսօրվա դասապրոցեսը բոյկոտել են՝ ի պաշտպանություն բողոքող դասախոսների:

Դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը հայտարարում են, որ բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը, շրջանցելով կանոնադրությունը, փորձում է բուհում դեկանների և ամբիոնի վարիչների պաշտոնում նշանակել իր կողմից նախընտրելի մարդկանց՝ օգտագործելով իր կողմից վերահսկելի գիտխորհուրդը: 

Այդ պատճառով էլ Խորիկյանը սկսել էր հացադուլը, բայց չնայած դժգոհություններին, երեկ կայացել է գիտխորհրդի ընտրությունները, և ընտրվել են նոր դեկաններ և ամբիոնի վարիչներ:

Դիտվել է՝