Շիրակի պետական համալսարանի ուսանողները դասադուլ են անում

dasadul gyumri

Շիրակի պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դասախոս Հովհաննես Խորիկյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկրորդ օրն է հացադուլ է իրականացնում համալսարանի լսարաններից մեկում:

Հովհաննես Խորիկյանն անցնող գիշեր տուն չի գնացել ու անցկացրել է հենց լսարանում:

Քիչ առաջ համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ Խորիկյանի բողոքին են միացել նաև պատմության բաժնի երեք կուրսեր և դասադուլ են իրականացնում: Ուսանողներն այսօրվա դասապրոցեսը բոյկոտել են:

Հիշեցնենք, դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը հայտարարում են, որ բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը, շրջանցելով կանոնադրությունը, փորձում է բուհում դեկանների և ամբիոնի վարիչների պաշտոնում նշանակել իր կողմից նախընտրելի մարդկանց՝ օգտագործելով իր կողմից վերահսկելի գիտխորհուրդը: 

Դիտվել է՝