Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

sasas

Երեւանի ավագանու նիստի ընթացքում այսօր տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամները Նուբարաշենից  իրենց հետ նիստերի դահլիճ տարաներով կոյուղաջուր էին բերել:

«Երկիր Ծիրանի» կուսակցության  ավագանու անդամներից Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը փորձում էր տանել ու դնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին: Միջամտեցին ավագանու ՀՀԿ-ական անդամները, նրանք սկսեցին քաշքշել ու հարվածներ հասցնել նրան:  Ծեծկռտուքի պատճառով նիստը որոշ ժամանակով հետաձգվեց:

Ավելի վաղ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները պարզաբանել են, որ նման գարշահոտություն ամեն օր շնչում են Նուբարաշենի 4-րդ շենքի բնակիչները, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է և որևէ կերպ քաղաքապետարանն այդ հարցին լուծում չի տալիս: 

Հիշեցնենք, որ Նուբարաշենի խճուղու բնակիչները երեկ փակել էին ՔԿՀ տանող ճանապարհը: Նրանք պահանջում էին, որպեսզի   նորոգվի կոյուղագիծը: Այն տարիներ առաջ է վթարվել, իսկ խնդիրը պատկան մարմինները չեն լուծում, եւ կոյուղաջրերը լցվում են շենքերին հարող տարածքը:

Տեսանյութը՝ armtimes.comի

Դիտվել է՝