Արցախում գտնվող լատվիացի, հունգարացի, իտալացի եւ այլ ազգերի լրագրողներն ու բլոգերներն այցելել են դիրքեր ու զորամասեր

dd1a2601c24a0ed61aa35f6da57fe338

Փետրվարի 12-ին արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի վերաբերյալ հոդվածներ և ռեպորտաժներ պատրաստելու նպատակով Արցախում գտնվող լատվիացի, հունգարացի, ալժիրցի, իտալացի, ռուս և ֆրանսիացի մի խումբ լրագրողներ ու բլոգերներ այցելել են ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր ու զորամասեր:

Զորամասերի մշտական տեղակայման վայրում լրագրողները ներկա են եղել բանակի ուսումնական փուլի մեկնարկին նվիրված հանդիսավոր միտինգին, իսկ առաջնագծում նրանք հետաքրքրվել են օպերատիվ-մարտավարական իրադրությամբ,  ծանոթացել  զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին ու մարտական հերթապահության կրման ընթացքին:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Դիտվել է՝