ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

road

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին ժամը 22:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: 

Փետրվարի 12-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ և կարճատև անձրև, 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Շիրակի մարզի «Ղոչի Աղբյուր» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝