ՀՀ մարզպետարաններում ինչքան բենզին են ծախսում կամ խոսում հեռախոսով

_MG_4486

2018թ.-ի գնումների պլանում ավելի քան 77 մլն դրամի բենզինի ծախս են ներկայացրել ՀՀ մարզպետարանները: Ընդ որում, Սյունիքի մարզպետարանում ամենաշատն են բենզին օգտագործում՝ 2 ու կես անգամ ավելի, քան մյուս մարզպետարաններից յուրաքանչյուրը:

ՀՀ բոլոր մարզպետարանները միասին մոտավորապես 50 մլն դրամի հեռախոսազանգ են կատարում: Հեռախոսով ամենաշատը խոսում են Գեղարքունիքի եւ Լոռու մարզպետարաններում՝ (ներկայացվել է 7-ական մլն դրամի հեռախոսային ծախս):

Սյունիքի մարզպետարանում 2018թ. գնումների պլանում 17 մլն դրամի բենզինի ծախս է ներկայացված, մինչդեռ մյուս մարզպետարանների ծախսը տատանվում է 7-7.5 մլն դրամի սահմաններում:

Էլեկտրաէներգիայի ծախսով առաջատարը համարվում է Կոտայքի մարզպետարանը. ներկայացրել է 13 մլն-ի գնման թիվ, հաջորդը 12 մլն-ով Արագածոտնի մարզպետարանն է: Նշենք, որ այս երկու մարզպետարաններն էլ գազի գնման ծախս չեն ներկայացրել:

Գազի ամենամեծ ծախսը ներկայացրել է Գեղարքունիքի մարզպետարանը՝ 10 մլն դրամ, եւ ընդհանրապես Գեղարքունիքը կոմունալ ծախսերով առաջատարն է (10 մլն գազի, 9.5 մլն-ի չափով էլեկտրաէներգիայի ծախսերով):

Նշենք նաեւ, որ մարզպետարաններն առանձին տողով՝ «Ճանապարհների պահպանման աշխատանքներ», խոշոր ծախսեր են ներկայացնում, սակայն չկան մանրամասներ, թե կոնկրետ ինչի  համար են հատկացումները: Օրինակ, Սյունիքի մարզպետարանը 161 մլն դրամի գնման պլան է ներկայացրել:

Առանձնացրել ենք մարզպետարանների մի քանի կարեւոր գնումներ, ներկայացնում ենք առանձին:

Արմավիրի մարզպետարանը  231 մլն-ի գնում է ներկայացրել:

Բենզին պրեմիում՝ 2.8 մլն դրամ

Բենզին ռեգուլյար՝ 3.1 մլն դրամ

Միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների համար՝ 3.2 մլն դրամ

Տեղական հեռախոսային խոսակցությունների համար՝ 1.8 մլն դրամ

Բջջային հեռախոսային խոսակցությունների համար՝ 600.000 դրամ

Գազի բաշխման համար նախատեսվում է 4.5 մլն դրամ

Էլեկտրականության համար՝ 9.4 մլն դրամ

Տավուշի մարզպետարանում բենզինի ծախսն ավելի շատ է: Երկու տեսակի բենզինի համար ներկայացվել է շուրջ 8 մլն-ի գնում:

Բենզին ռեգուլյար՝ 7,1 մլն դրամ

Բենզին պրեմիում՝ 875 հազար դրամ

Տեղական հեռախոսային խոսակցությունների համար՝ 1,9 մլն դրամ

Միջքաղաքային հեռախոսային խոսակցություններ՝ 1,9 մլն դրամ

Էլեկտրականության բաշխման համար՝ 5, 3 մլն դրամ

Գազի բաշխում՝ 2,8 մլն դրամ

Ճանապարհների պահպանման աշխատանքներ՝ 111 մլն դրամ

Արարատի մարզպետարանում միայն ռեգուլյար տեսակի բենզինով են մեքենա վարում, շուրջ 7 մլն դրամի գնման պլան է ներկայացվել:

Բենզին ռեգուլյար՝ 7,2 մլն դրամ

Գազի բաշխում՝ 3 մլն դրամ

Հոսանքի բաշխում՝ 6 մլն դրամ

Տեղական հեռախոսային ծառայությունների համար՝ 2.8 մլն դրամ

Միջքաղաքային հեռախոսային ծառայություններ՝ 3.6 մլն դրամ

Ճանապարհների պահպանման ծախսեր՝ մոտ 54 մլն դրամ

Կոտայքի մարզպետարանում ամենամեծը հոսանքի ծախսն է, եւս 123 մլն դրամի գնում ներկայացվել է «Ճանապարհների պահպանման ծախսեր» տողով:

Բենզին ռեգուլյար՝ 7,6 մլն դրամ

Միջքաղաքային հեռախոսային ծառայություններ՝ 2,3 մլն դրամ

Հանրային հեռախոսային ծառայություններ՝ 2,4 մլն դրամ

Էլեկտրական բաշխում՝ 13 մլն դրամ

Ճանապարհների պահպանման ծախսեր՝ 123 մլն

Գեղարքունիքի մարզպետարանում կոմունալ ծախսերը բարձր են՝ շուրջ 20 մլն:

Բենզին ռեգուլյար՝ 7,6 մլն դրամ

Միջքաղաքային հեռախոսազանգերի համար՝ 7 մլն դրամ

Բջջային հեռախոսային խոսակցությունների համար՝ 660,000 դրամ

Գազի բաշխման ծախսեր՝ 10 մլն դրամ

Հոսանքի բաշխման ծախսեր՝ 9,6 մլն դրամ

Վայոց ձորի մարզպետարան

Բենզին ռեգուլյար՝ 7,1 մլն դրամ

Տեղական հեռախոսային խոսակցությունների համար՝ 700,000 դրամ

Միջհամայնքային հեռախոսային խոսակցությունների համար՝ մոտ 5 մլն դրամ

Գազի բաշխում՝ 2,7 մլն դրամ

Հոսանքի բաշխում՝ 5,5 մլն դրամ

Արագածոտնի մարզպետարանի գնման պլանի մեջ բացի ճանապարհների պահպանման աշխատանքներից (148 մլն դրամ) խոշոր գնում է ներկայացվել նաեւ «Բնակարանների կառուցման աշխատանքներ» (98 մլն դրամ) տողով:

Բենզին ռեգուլյար՝ 7,4 մլն դրամ

Միջքաղաքային հեռախոսային ծառայություններ՝ 5,9 մլն դրամ

Էլեկտրականության բաշխում՝ 12 մլն դրամ

Ճանապարհների պահպանման աշխատանքներ՝ 148 մլն դրամ

Բնակարանների կառուցման աշխատանքներ՝ 98 մլն դրամ

Ինչպես արդեն ասվեց, Սյունիքի մարզպետարանում բենզինի պահանջարկն անհամեմատ մեծ է, խոշոր թիվ է ներկայացված որպես «Ճանապարհների պահպանման ծախսեր»՝ 161 մլն դրամ:

Բենզին ռեգուլյար՝ 17 մլն դրամ

Տեղական հեռախոսային խոսակցություններ՝ 3,7 մլն դրամ

Միջքաղաքային հեռախոսային խոսակցություններ՝ 1,7 մլն դրամ

Գազի բաշխում՝ 3.4 մլն դրամ

Հոսանքի բաշխման ծախս՝ 7.3 մլն դրամ

Ճանապարհների պահպանման ծախսեր՝ 161 մլն դրամ

Բաժանորդագրվել
Դիտվել է՝