Գյումրեցի գործարարի «Շաուրմյանը»՝ Ժուկովկայում

новый коллаж

Ռուսաստան, Բրյանսկի մարզ, երկրի արեւմուտքում գտնվող տարածաշրջան: Ուկրաինայի եւ Բելառուսի սահմանից ոչ հեռու տեղակայված է Ժուկովկա փոքրիկ քաղաքը, որի բնակչության գրեթե 100%-ը կազմում են ռուսները: Թվում է, թե նման վայրում փաստացի հնարավոր չէ հանդիպել քո հայրենակցին: Բայց հենց այդտեղ, տնից 2180 կմ հեռավորության վրա ես գտա իմ հայրենակցին:

Որպես կանոն, հայերի մեծամասնությունը ստիպված լքում է իր հայրենի եզերքը: Եվ այս պատմությունը բացառություն չէ:

1988թ.-ի երկրաշարժից հետո Յուրիի (Վրույր) ընտանիքը Գյումրիից տեղափոխվել էր Բրյանսկի մարզի գյուղերից մեկը: Մեծ ջանքեր գործադրելով՝ ընտանիքին հաջողվել էր հաստատվել Ժուկովկա փոքրիկ քաղաքում: Այստեղ Յուրին ավարտում է դպրոցը, հարմարվում է, շատ կապեր հաստատում, երկար ժամանակ աշխատել է տեղի ոստիկանությունում եւ մի քանի տարի առաջ հիմնել սեփական բիզնեսը, որին այսօր քաղաքում ծանոթ են բոլորը:

Նա սկսել է կայարանի մոտ գտնվող փոքրիկ կրպակից, սակայն հայկական շաուրմայի մեծ պահանջարկը նրան «ստիպել» է տեղափոխվել քաղաքի կենտրոնում գտնվող կառույց: Այժմ նրա հաստատությունը հայտնի է «Շաուրմյան» օրիգինալ անունով: Ընդգծեմ, որ նրա հետ 15 րոպե շփվելու ընթացքում 8 մարդ եկավ նրա մոտ (աշխատանքային օրվա կեսին):

Յուրին շատ լավ խոսում է Գյումրվա բարբառով: Նա հիմնականում զբաղվում է ձեռնամարտի մարզչական աշխատանքով: Նրա սաներն ակտիվորեն մասնակցում են տարբեր մրցաշարերի եւ մրցանակային տեղեր զբաղեցնում:

Յուրիի ծնողներն ապրում են Գյումրիում, իսկ նա կնոջ եւ փոքրիկ որդու հետ՝ Ժուկովկայում:

Դա իրոք հաճելի է, երբ աշխարհի ցանկացած անկյունում կարելի է գտնել հայերի, սակայն մյուս կողմից՝ ներքաղաքական ու սոցիալական խնդիրների պատճառով ձեռներեց եւ տաղանդավոր մարդիկ հնարավորություն չունեն զարգանալ սեփական հայրենիքում, եւ դա հանգեցնում է նրան, որ մարդիկ հեռանում են Հայաստանից:

27866953_1666723656720462_3514661727759601551_n

Ալեքսանդր Խաչատրյան

Դիտվել է՝