Պաշտպանության նախարարին են ներկայացվել բարձրակարգ բուժսպասարկման ապահովման նպատակով իրականացված աշխատանքները

8

Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալում, ծանոթացել հիմնովին վերանորոգված և տեխնիկապես վերազինված բաժանմունքների պայմաններին և հնարավորություններին։

Վիգեն Սարգսյանին են ներկայացվել բարձրակարգ բուժսպասարկման ապահովման նպատակով հոսպիտալում իրականացված աշխատանքները, ձեռք բերված արդի բուժսարքավորումներն ու ռեանոմոբիլները։

Այցելության ընթացքում պաշտպանության նախարարը զրուցել է նաև հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում:210

 

 

 

Դիտվել է՝