Ունեզրկելու շղթայական մեթոդը. ԴԱՀԿ-ն հարկադիր աճուրդի է հանել գյուղացիների վարելահողերն ու անսարք տեխնիկան

texnika

Օրերս դատական ակտերի Հարկադիր կատարման ծառայությունն ամփոփեց ծառայության 2017 թվականի գործունեության արդյունքները: Ըստ այդմ պարզ դարձավ, որ ԴԱՀԿ կողմից նախորդ տարվա ընթացքում գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 26 միլիարդ 742 միլիոն 071 հազար 800 դրամ, որը գերազանցել է 2016 թվականի ցուցանիշը շուրջ 23.4%-ով: 

Նշված ցուցանիշից ՀՀ պետական բյուջեի օգտին է վերականգնվել 6,143,574,927 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց օգտին բռնագանձվել է 16,095,369,338 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1,460,565,406 ՀՀ դրամ, այլ (ոչ գույքային) բնույթի կատարողական վարույթներով՝ 2,351,638,229 ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 690,923,904 ՀՀ դրամ: Ծառայության կողմից ընթացք տրված կատարողական վարույթների թիվը 2017-ին շուրջ 4.9%-ով գերազանցել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշը:

Մինչ ծառայությունում ռեկորդային են համարում ապահոված ցուցանիշն ու դրական նոտայով ներկայացնում իրենց կատարած աշխատանքը, թե ինչի հաշվին որքան մուտքեր են արել բյուջե, պարզից էլ պարզ է, որ այդ ամենն իրականացվում է քաղաքացիների ունեզրկման հաշվին:

Հատկապես վերջին մի քանի տարիներին դատարաններում քննվող հայցերի մեծ մասը բանկերից ու վարկային կազմակերպություններից են, որոնց քննության արդյունքում ընդդեմ քաղաքացիների դատական ակտեր են կայացվում, որոնց հիման վրա էլ ԴԱՀԿ-ն իրականացնում է կատարողական վարույթներ՝ շատ դեպքերում ունեզրկելով մարդկանց:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝