Ամենացածր միջին աշխատավարձը Շիրակի և Արագածոտնի մարզերում է

eng14482918339

ՀՀ ԱՎԾ-ն հրապարակել է 2017 թվականի ամփոփ ցուցանիշները, համաձայն պաշտոնական վիճակագրության ՀՀ-ում 2017թ.-ին բարձրացել է միջին անվանական աշխատավարձի շեմը՝ հասնելով 194.259-ի:

Սա ՀՀ-ում միգուցե հազարավոր քաղաքացիների համար բավականին բարձր աշխատավարձ է համարվում, սակայն չմոռանանք, որ սա միջինացված ցուցանիշ է:

Ընդ որում, 2017թ.-ին էականորեն աճ է նկատվել 2016թ.-ի համեմատությամբ: Պաշտոնական վիճակագրության համաձայն հուլիս ամսին ամենաբարձր ցուցանիշն է նկատվել. այդ ժամանակ միջին անվանական աշխատավարձը գերազանցել է 200 հազարը՝ կազմելով 202.234 դրամ:

Հատկանշական է, որ աճը գրանցվել է ոչ պետական սեկտորի հաշվին, պետական համակարգում որոշ ամիսների նույնիսկ նկատվել է ցուցանիշի նվազում: Ասենք, օրինակ, 2017թ.-ի հունվար ամսին միջին անվանական աշխատավարձը պետական սեկտորում 151 հազար դրամի սահմաններում է եղել, մինչդեռ 2016թ.-ի նույն ամսի դրությամբ կազմել է 154 հազար:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝