Աջ ղեկանիվով մեքենաների վարորդները պատրաստվում են հերթական բողոքի ակցիային

aj-xek

Աջ ղեկանիվով մեքենաների վարորդները պատրաստվում են հերթական բողոքի ակցիային:

Այս մասին տեղեկացնում են նախաձեռնության մասնակիցները:

Նրանք  փետրվարի 4-ին,  ժամը՝ 13։00-ին,  հավաք կանցկացնեն  Խաչիկ Դաշտենցի փողոցում՝ ավտոշուկայի հարակից տարածքում, որին կհաջորդի ավտոերթ։ Աջ ղեկանիվով մեքենաների վարորդները կշարժվեն Խաչիկ Դաշտենցի փողոց-Էրեբունու փողոց-Արցախի փողոց-Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց-Կիևյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածք։

Հիշեցնենք, ՀՀ կառավարությունը իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft.am կայքում քննարկման էր դրել որոշումների փաթեթ, որոնցով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում՝ նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում, թույլատրել մինչև 2018թ.-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, «սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը»:

Դիտվել է՝