Իրար արժանի հակառակորդները

eng150830951675

Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև զույգը պատրաստվում է վերընտրվել Հայաստանում և Ադրբեջանում: Այս երկու գործիչներն էլ կշարունակեն իրենց ապագայի քաղաքական ծրագրերը կառուցել՝ առանցքում ունենալով Արցախի հիմնախնդրի կարգավորումը, և իրենց երկրի հանրությանը կներկայանան ազգափրկիչ ծրագրով՝ շարունակելով ներքուստ մնալ խնդրի դե ֆակտո չլուծման կողմնակիցը:

Կարծում եմ գաղտնիք չէ, որ երկու երկրներում էլ իշխանությունների համար արցախյան հիմնախնդիրն այն լավագույն միջոցն է սեփական ժողովրդի ներքին ըմբոստությունը ճնշելու, նաև իշխանությունների ոչ ժողովրդավարական և անհեռանկարային քաղաքականությունն արդարացնելու համար:

Սարգսյան-Ալիև զույգը դարձյալ քաղաքական հայտ է ներկայացնում, միայն թե նրանցից Ալիևը բացահայտ, Սարգսյանը՝ փոքր-ինչ փոխակերպված:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝