Դատարանում հանդիպել ու ողջագուրվել են Ժիրայր Սեֆիլյանն ու Պավլիկ Մանուկյանը

Снимок

Այսօր դատարանում Ժիրայր Սեֆիլյանն ու Պավլիկ Մանուկյանը հանդիպել են, ողջագուրվել ու մի քանի բառ են փոխանակել:

2016 թվականից ի վեր սա Սեֆիլյանի եւ Մանուկյանի առաջին հանդիպումն է։

Բանն այն է, որ Ժիրայր Սեֆիլյանի գործով (Ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով) դատավարությանն ժամանակ դատարանում հարցաքննվում էր  «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը:

Սկզբում ոստիկաններն արգելել են Սեֆիլյանին եւ Մանուկյանին մոտենալ իրար, սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանը թույլ է  տվել, որ նրանք ողջագուրվեն եւ մի քանի բառ փոխանակեն։

Նշենք, որ այսօր նաեւ «Սասնա ծռեր» խմբից  Վարուժանի Ավետիսյանի հարցաքննությունն է։

Դիտվել է՝