Բակո Սահակյանը ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին

020218ArtsakhHYD

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին՝ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ: 

Քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է կենտրոնական կոմիտեի նորընտիր անդամներին, նրանց մաղթել արդյունավետ աշխատանք, ընդգծելով, որ քաղաքական ուժերի հետ մշտական խորհրդատվությունները կարեւոր նշանակություն ունեն երկրի առջեւ ծառացած տարբեր խնդիրներ արդյունավետորեն լուծելու տեսանկյունից:

Դիտվել է՝