Ցանկացած լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը խիստ պատժի ենթակա արարք է

mip

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտելի է համարում «Medialab.am» լրատվական կայքի խմբագրության հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ տեղեկությունները։

Իրավապահ մարմինները պետք է քրեական ընթացակարգի շրջանակում անմիջապես ստուգեն լրատվամիջոցի հրապարակման առնչությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնալիքի հնչեցման հարցը։ Այդպիսի արարք կատարած անձը ենթակա է խիստ պատասխանատվության՝ հետագայում նմանատիպ ցանկացած դեպք բացառելու համար։

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ։ Ձեռնարկված միջոցների և դրանց ընթացքի մասին իրավապահ մարմիններից պահանջվել են անհրաժեշտ տեղեկություններ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Դիտվել է՝