Օրենքի նախագիծ՝ ապագա վարչապետի եւ նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար

13895514_1416753125007389_2842986005749543132_n

Իշխանությունները նոր օրենսդրական փոփոխություն են մշակում, որով նախատեսվում է ապահովել ապագա վարչապետի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ինչպես վարչապետի պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում, այնպես էլ պաշտոնավարման ավարտից հետո:

Այս նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարությունը: Այն հրապարակվել է E-draft.am կայքում:

Այս փոփոխությունները ներկայացված են ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերում:

Հիշյալ նախագծով նախ պետական պահպանությունն իրականացնող մարմնին՝ պետական պահպանության ծառայությանը, տրվել է նոր կարգավիճակ: Այն այսուհետ հանդիսանում է որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգը:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝