ՀՀ-ում ուժային կառույցներում վարձատրության հարցը կկարգավորի միայն վարչապետը

64066

ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծն է, որով սահմանվում է, թե ՀՀ-ում ում որոշմամբ և լիազորմամբ է ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձերի հաստատումն ու փոփոխումն իրականացվելու:

Խոսքը քրեակատարողական ծառայության, փրկարար ծառայության, ոստիկանությունում ծառայողների և Ազգային անվտանգության մարմիններում ծառայողների աշխատավարձերի մասին է, որոնք մինչ այդ կանոնակարգվում էին ՀՀ նախագահի ինստիտուտի կողմից:

Առաջարկվող փոփոխությամբ բոլոր ուժային ոլորտներում աշխատավարձերի չափի սահմանումը վերապահվում է ՀՀ կառավարությանը՝ վարչապետին:

Այսպես, օրինակ, «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ աշխատավարձի չափը որոշում էր Հայաստանի Հանրապետության նախագահը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ: Նոր նախագծով այս ոլորտում աշխատավարձի չափի սահմանման բացառիկ իրավունքը վերապահվում է ՀՀ կառավարությանը: Նույնը վերաբերում է նաև փրկարար ծառայությանը, ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ ԱԱԾ-ին:

Իրավական ակտի անհրաժեշտությունը

Իրավական ակտի անհրաժեշտությունը բացատրվում է ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, մասնավորապես վերջինիս շրջանակներում ՀՀ նախագահի գործող նորմատիվ իրավական ակտերի վերանայման անհրաժեշտությամբ:

Նման պահանջ է դրվել նաև ՀՀ վարչապետի հանձնարարականով: ՀՀ վարչապետի կողմից հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվել է վեր հանել յուրաքանչյուր ոլորտում ՀՀ նախագահի գործող նորմատիվ իրավական ակտերը, դիտարկել դրանց դրույթների հետագա գործողության անհրաժեշտությունը, ինչպես նաև տվյալ հարցի հնարավոր լուծումները:

Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ գործող օրենսդրական կարգավորումների համաձայն՝ ներկայումս ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությունում, ինչպես նաև քրեակատարողական և փրկարար ՀՀ գործող օրենքի համաձայն՝ նախագահի հրամանագրով է սահմանված նաև ՀՀ ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում հիմնական պաշտոններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը, հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը:

Առաջարկվող փոփոխությամբ առաջարկվում է վերոնշյալ կարգավորումներն ամրագրել Հայաստանի Հանրապետության խորհրդարանական կառավարման համակարգին համապատասխան: Այսուհետ առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը ևս կորոշվի ՀՀ կառավարության կողմից:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝