Թուրքիան Սիրիայում սկսել է «Ձիթենու ճյուղ» ռազմարշավը

26996362_1383739171754686_843387703_n

Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում՝ Աֆրինի շրջանում, սկսել է «Ձիթենու ճյուղ» ռազմարշավն ընդդեմ քրդական ինքնապաշտպանական ջոկատների, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպության բջիջներ, հայտնում է  Deutsche Welle-ն:  

Թուրքական օդուժը հրթիռային հարվածներ է հասցնում քրդերի դիրքերին: Հաղորդվում է, որ օդային հարձակումների արդյունքում խոցվել է 108 թիրախ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը գործնականում սկսել է նաեւ ցամաքային գործողություններն Աֆրինի շրջանում:

Թուրքական բանակին աջակցություն են ցուցաբերում նաեւ Բաշար Ասադի վարչակազմի դեմ պայքարող «Ազատ սիրիական բանակի» ուժերը: 

Ռուսաստանն այդ շրջանից արդեն դուրս է բերել իր զինծառայողներին: Թուրքական զինվորական հրամանատարությունը հավաստիացրել է, որ ռազմական գործողությունների մանրամասների մասին կտեղեկացվի նաեւ ռուսաստանյան կողմը:

26994810_1383739215088015_1387287342_n

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝