Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՀԲԸՄ նախագահին

g_image

Հունվարի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին։

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ՀԲԸՄ ավանդը` հայ ժողովրդի հոգևոր, կրթական, մշակութային կյանքի զարգացման, հայապահպանության գործում:

Պերճ Սեդրակյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ՀԲԸՄ գործունեության բարձր գնահատականի համար, վստահեցրեց, որ ՀԲԸՄ-ն շարունակելու է իր ազգանվեր և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղված գործունեությունը։

Հանդիպմանը քննարկվեցին ՀԲԸՄ ընթացիկ և հեռանկարային ծրագրերը։

Էդվարդ Նալբանդյանն ու Պերճ Սեդրակյանը անդրադարձան համահայկական օրակարգի հարցերին։

Հանդիպմանը ներկա էր ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը:

Դիտվել է՝