Պարենային զամբյուղը Հայաստանում՝ իրական գներով

zhizn-smolyan-podorozhala-na-301-rubl-30502

Մինչ Ս. Սարգսյանը հայտարարում է «դաժան պայքար» գնաճի դեմ, եւ պետական վիճակագիրներն էլ փորձում են հանրությանը համոզել, որ գներն այնքան էլ «կատաղի ու սրընթաց» չեն բարձրացել, այնուամենայնիվ, թվերը փաստում են, որ ՀՀ-ում քաղաքացիների մեծ բանակ թերսնվում է, իսկ Հայաստանում միջին վիճակագրական թոշակառուն չի կարող փակել սպառողական զամբյուղի ծախսերը եւ միայն մի կերպ է տեղավորվում պարենային զամբյուղի ծախսերի մեջ:

Նվազագույն պարենային զամբյուղը հաշվարկվում է ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի։ Պարենային զամբյուղը ներառում է սննդամթերքների այնպիսի ցանկ եւ քանակություն, որն ապահովում է օրական 2.412.1 կկալ էներգետիկա՝ 1 շնչի հաշվով։

ԳԱԼԱ-ի սեփական հաշվարկները ցույց են տալիս, որ միջին կենսաթոշակի չափով ամսական եկամուտ ունեցող թոշակառուն իր ամբողջ եկամուտը հատկացնում է պարենային զամբյուղին, իսկ սպառողական մյուս ապրանքների համար գումար չի մնում:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝