Էլեկտրիկ, վարսահարդար, խոհարար. թափուր աշխատատեղերի ֆոնին գործազրկության ցուցանիշը երկրում չի նվազում

job

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ-ում գործազրկությունը կազմում է շուրջ 18 տոկոս: Գրանցված գործազուրկների թիվը 2017-ի նոյեմբերին կազմել է 72,1 հազար մարդ: Ցուցանիշը վկայում է, որ նախորդ տարվա համեմատ չնչին նվազում կա, սակայն դա չի նշանակում, որ գործազուրկ քաղաքացիներն աշխատանք են գտել, այդ պատճառով էլ որոշակի նվազում է արձանագրվել:cank

 Խնդիրը նրանում է, որ 2017-ին 2016-ի համեմատ ՀՀ մշտական բնակչության թիվը շարունակել է նվազել: Հայաստանի մշտական բնակչության թիվը 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 979 հազար 600 մարդ: 2017-ի հունվարից մինչև հոկտեմբերի 1-ը 6500 մարդ, ըստ պաշտոնական տվյալների, հեռացել է երկրից:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝