Գնաճը ռեկորդ է խփել ձկան, մսամթերքի և բանջարեղենի շուկաներում

1435304490_19

ՀՀ ԱՎԾ-ն այս անգամ մի փոքր ուշացումով հրապարակեց 2017թ.-ի սպառողական գների ինդեքսի ամփոփագիրը: Թվերի և աղյուսակների համադրումից կարելի է դատել, որ սպառողական գների ինդեքսի աճ է գրանցվել թե անցած տարեվերջին՝ դեկտեմբերին տարեսկզբի՝ հունվարի հետ համեմատությամբ, թե 2017թ.-ի հունվար-դեկտեմբեր ցուցանիշներն են աճել 2016թ.-ի հունվար-դեկտեմբերի հետ համեմատած, թե գնաճը նկատելի է նաև մեկամսյա կտրվածքով, այսինքն նոյեմբեր ամսվա հետ համեմատած:

Այնուամենայնիվ, ըստ պաշտոնական վիճակագրության տարիների վիճակագրությունն ամփոփող գրաֆիկի, ժողովրդի համար 2017թ.-ը կարելի է նաև բնութագրել «մեղմ գնաճի» տարի, եթե համեմատենք վիճակը, ասենք, 2010-ի հետ, երբ 9 տոկոսից ավելի գնաճ ենք ունեցել:001

Բաժանորդագրվել
Դիտվել է՝