Վրաստանում հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Ա.Սուքիասյանի վիճակի վերաբերյալ տեղեկատվություն

default

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես տուժածի և նրա հարազատների, այնպես էլ իրավապահ մարմինների հետ։

Արթուր Սուքիասյանն Օզուրգեթիի հիվանդանոցից արդեն տեղափոխվել է Բաթումի քաղաքի հիվանդանոց, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում։

Բժիշկների փոխանցմամբ՝ տուժածը ևս երկու օր պետք է գտնվի նրանց հսկողության տակ, այնուհետ դուրս գրվի։ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսն արդեն տեսակցել է ՀՀ տուժած քաղաքացուն։

Հիշեցնենք, որ Վրաստանի Օզուրգեթի քաղաքում հունվարի 13-ին անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա եւ նրանից խոշոր չափի գումար հափշտակել: 

Դիմակավորված 2 տղամարդ նրա գլխին հարվածել են բութ գործիքով, ապա հափշտակել 30 հազար լարի՝ մոտ 12 հզր դոլար: 

 

Դիտվել է՝