Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում որքան գումար է հավաքագրվել

sahman

2017թ.-ի ընթացքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կատարել է 37 հատուցումներ, որից 27-ում հատուցում տրվել է զոհված զինծառայողների ընտանիքներին, մնացած 10-ում՝ 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամ զինծառայողների:

Փորձենք հասկանալ, թե ստեղծման օրվանից մինչեւ հիմա որքան գումար է հավաքագրվել հիմնադրամում, որտեղից եւ ինչպես է գոյանում հիմնադրամի բյուջեն եւ ինչ մասնակցություն ունեն նվիրատվությունների գործին ՀՀ քաղաքացիները եւ սփյուռքահայերը:

Ըստ պաշտոնական թվերի՝ գերազանցում են պարտադիր վճարումները՝ ՀՀ քաղաքացիների աշխատավարձերի հետպահումներից, ամսական 1000 դրամով:

Հիմնադրամի պաշտոնական կայքէջում այս գրաֆիկն է, որը ցույց է տալիս պարտադիր վճարումների եւ նվիրաբերությունների դրամական արտահայտությունը:01

Հայտնի չէ, թե այս թվերը երբ են վերջին անգամ թարմացվել, բայց նկատելի է, որ հիմնադրամի հավաքագրած գումարի առյուծի բաժինը՝ 99 տոկոսից ավելին, հավաքագրվել է ոչ թե կամավոր, այլ պարտադիր սկզբունքով:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝