Մոուրինյու. Այս պատմությունն ավարտում եմ Կոնտեին արհամարհելով

image

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մուորինյուն հայտարարել է, որ մտադիր է ավարտել «Չելսին» գլխավորող Անտոնիո Կոնտեի հետ մամուլի ասուլիսների պատերազմը: Պորտուգալացին ասել է, որ արհամարհում է իտալացուն:

«Եթե վիրավորում ես որևէ մեկին, պետք է նմանատիպ պատասխան կամ լռություն ու արհամարհանք ակնկալես: Երբ Կոնտեն առաջին անգամ ինձ վիրավորեց, պատասխանեցի նրան: Ինչպես հասկացա, իմ պատասխանը նա ծանր տարավ:

Դրանից հետո Կոնտեն ինձ երկրորդ անգամ վիրավորեց, և այժմ արահամարհելու եմ նրան: Արհամարհանքը նշանակում է, որ այս պատմությունն ավարտված է»,- 54-ամյա մասնագետի խոսքն է մեջբերում skysports.com-ը:

Մարզիչների միջև կոնֆլիկտը սկսվել էր, երբ «յուրահատուկն» ասել էր, որ որոշ մասնագետների պես գոլերի ժամանակ իրեն ծաղրածուի նման չի պահում: Իտալացին դա իր մասին ակնկարկ է համարել, որովհետև նախկինում Ժոզեն նրան անձամբ քննադատել էր գոլերն էմոցիոնալ տոնելու համար:

sport.times.am

Դիտվել է՝