Տրանսպորտային միջոցների մաքսազերծման գներն այլևս հրապարակային են. մոլորության արշավը շարունակվում է

image

Այս տարվա հունվարի 8-ից ավտոմեքենա ներկրել ցանկացողները կարող են մինչև մաքսազերծման գործընթացի սկիզբը իմանալ՝ ներկրվող ապրանքի դիմաց ինչքան են պահանջելու մաքսային մարմինները:

Petekamutner.am-ում վերջապես հրապարակվել է ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում կիրառվող մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը:

«Մաքսատան պատի» զավեշտը

Մաքսազերծման գներին մինչ վերոհիշյալ օրը, հիշեցնենք, որևէ տեղ ծանոթանալու հնարավորություն չկար: Հարկավոր էր կամ հասնել ՀՀ ՖՆ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատուն և այնտեղ փակցված ցուցանակից (ընդ որում՝ ոչ լիարժեք) ծանոթանալ, թե որքան է պետք վճարել, կամ բուն գործընթացի ժամանակ՝ ապավինելով մաքսայինի աշխատողների «բարի կամքին»:

Մի կողմ թողնենք այն խտրական վերաբերմունքը Հայաստանի հեռավոր բնակավայրերում ապրողների հանդեպ, ովքեր մեքենայի մաքսազերծման արժեք ճշտելու համար ստիպված են եղել հասնել մաքսատուն: Խնդիրը շատ ավելի խորքային է: Այս հարցը անկախ Հայաստանի պատմության ընթացքում կամայական մոտեցմամբ է կարգավորվել:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝