Վերջին ռազմաբազան Կովկասում. անվտանգության երաշխավո՞ր, թե՞ սպառնալիք

26754222_1828689753872927_1264591188_n

2015 թվականի հունվարի 12-ին 102 ռուսական ռազմաբազան ինքնակամ լքած ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով և սվին դանակով սպանեց գյումրեցի Ավետիսյանների 7 անդամից բաղկացած ընտանիքի բոլոր անդամներին՝ հինգ չափահասի և երկու մանկահասակ երեխայի:

Կասկածյալը, պաշտոնական վարկածի համաձայն, ձերբակալվեց ռուս սահմանապահների կողմից: Հանցագործությունը տեղի էր ունեցել Հայաստանի տարածքում, և նրան պետք է փոխանցեին հայ իրավապահներին, համաձայն Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի: Խախտելով միջպետական համաձայնագիրը՝ Պերմյակովը մնաց ռուսական կողմի ձեռքում:

Բողոքի գործողությունները, հազարավոր քաղաքացիների պահանջն իրավիճակը չփոխեցին: Զինծառայողը մնաց բազայում: Դատաքննությունները ևս տեղի ունեցան այնտեղ:

Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման և տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնություն: Մինչդեռ բազմաթիվ հարցեր միջադեպի հետ կապված այդպես էլ մնացին անպատասխան:

Արյունոտ միջադեպերը միշտ հարցականի տակ են դրել՝ որո՞նք են 102 ռազմաբազայի գործառույթները Հայաստանի շահերի տեսանկյունից. անվտանգության երաշխավո՞ր, թե՞ սպառնալիք:

ՀՀ իշխանության ներկայացուցիչները պնդում են՝ անվտանգության երաշխավոր, նաև եկամտի աղբյուր՝ տեղի բնակիչների համար:

ՀՀ իշխանությունների պնդմամբ, թեև բազան «անվտանգության երաշխավոր է», սակայն կտրականապես չի միջամտում հայ-ադրբեջանական հակամարտությանը, բացի այդ, Ռուսաստանի քաղաքական ղեկավարները չեն հայտարարում Հայաստանի վրա Թուրքիայի կողմից հարձակվելու դեպքում բազան գործարկելու պատրաստակամության մասին:

Պայմանավորվածությունները, թե ռազմաբազայում պետք է ծառայեն միայն պայմանագրային զինծառայողներ, ևս չեն կատարվել: Ռուսաստանցի ժամկետային զինծառայողները շարունակում են ծառայել Գյումրիում:

Իսկ ինչպե՞ս է պետք ապահովել Գյումրիի բնակիչների անվտանգությունը բազայի զինծառայողների ոտնձգություններից…

Այս հարցը կարգավորելուն ուղղված առաջարկները մնացել են թղթերի վրա…

Հիշեցնենք, 2011 թվականին Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգվեց՝ 25 տարվա փոխարեն սահմանվելով 49 տարի:

Դիտվել է՝