«Մարդ մեծագույն արժեքը Նուբարաշեն ՔԿՀ-ում կանգնած է կյանքի և մահվան արանքում». հայտարարություն

armen bilyan smbat barsexyan

SOS Արմեն Բիլյան Սմբատ Բարսեղյան խումբը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Հարգելի Հայաստանցիներ, Հայաստանի Հանրապետության ակտիվ քաղաքացիներ, իրավաբաններ, իրավապաշտպաններ, Սահմանադրական իրավունքի մասնագետներ, քաղաքացիական հանրություն, այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ մարդ մեծագույն արժեքը Նուբարաշեն ՔԿՀ-ում կանգնած է կյանքի և մահվան արանքում, քանի որ պայմաններն անմարդկային են, խցերը` գերբնակեցված:

Այս պայմաններում դեկտեմբերի 19-ից Արմեն Բիլյանը և դեկտեմբերի 22- ից Սմբատ Բարսեղյանը գտնվում են հացադուլի մեջ, Նուբարաշեն ՔԿՀ- ից տեղափոխվելու պահանջով`Արմավիր ՔԿՀ: Այս ամբողջ ընթացքում որևէ պատկան մարմին չի կատարել իր գործառույթը, որը բերում է տղաների առողջական վիճակի վատթարացման, իսկ մենք ունենք նախադեպ, երբ այսքան երկար հացադուլից հետո Արթուր Սարգսյանը զրկվեց կյանքից:

Մենք տարբեր միջոցներով փորձելու ենք լուծում տալ խնդրին: Առաջին քայլը իրավապաշտպաններին և փաստաբաններին ասուլիսի հրավիրելն է այս թեմայի շուրջ և բոլոր մտահոգ քաղաքացիները կարող են միանալ»:

SOS Արմեն Բիլյան Սմբատ Բարսեղյան խումբ

Դիտվել է՝